Հայաստան
Վարչապետը կրկնել է խաղաղության պայմանագիրը ստորագրելու առաջարկը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի այցի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին։ Նա նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են համաձայնեցնել խաղաղության պայմանագրի՝ մոտ 80%–ը։
Bahamut հիմնադրամը կտրամադրի 50 մլն դրամին համարժեք FTN՝ ԲՏԱ-ի դրամաշնորհային ծրագրին աջակցելու համար
Օրերս Հայաստանի բլոկչեյն էմբասիում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, «Ֆասթ մեդիա» ընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը և «Բահամուտ» հիմնադրամի խորհրդի անդամ Արամ Ջիվանյանը համատեղ մամլո ասուլիսի ընթացքում ներկայացրել են «Գաղափարից բիզնես» դրամաշնորհային ծրագրի «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով մրցույթի մանրամասները։ Մրցույթն այս տարի իրականացվելու է «Ֆասթ Մեդիա» և «Բահամուտ» հիմնադրամի հետ գործակցությամբ։
Երևանում անցկացվել և արդիականացվել է 20 կմ ոռոգման նոր համակարգ
Ընթացիկ տարում Երևանում անցկացվել և արդիականացվել է 20 կմ ոռոգման նոր համակարգ: Տնտեսումների հաշվին՝ լրացուցիչ ծրագրով աշնանը ցանցը կընդլայնվի ևս 5 կմ-ով:
«Ընդդիմադիր խմբակցությունն ԱԺ-ում կարող է գործել շարժման արդյունքներից ելնելով». Օհանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն անդրադարձել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպմանը։ Նա նշել է, որ քննարկել են Գալստանյանի առաջնորդած շարժման վերաբերյալ հարցեր.
Արմեն Գրիգորյանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորել է դեսպանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Հայաստան-Նիդերլանդներ երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունը կշարունակեն զարգանալ նույն ինտենսիվությամբ: