Հայաստան
Մաշտոցի պողոտայի առաջին երթևեկելի գոտին կգործի միայն հասարակական տրանսպորտի համար
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով Մաշտոցի պողոտայում նախատեսվում է երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Միլանի Լա Սկալա թատրոնի նվագախումբը Երևանում է
«Երևան կլասիկ ֆեստ». Միլանի Լա Սկալա թատրոնի «Ակադեմիա» նվագախումբն առաջին անգամ էր Երևանում և Թումանյանի անվան զբոսայգում համախմբել էր երաժշտասերներին:
Լևոն Սահակյանը՝ ԿԲ խորհրդի անդամի թեկնածու
Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է Լևոն Սահակյանի թեկնածությունը։ Այսօր այդ հարցը քննարկվել է ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։
Նախարարը մասնակցել է Կոնկորդիայի ամենամյա գագաթնաժողովին
Նյու Յորքում անցկացվող Կոնկորդիայի ամենամյա գագաթնաժողովի շրջանակում՝ Սաուդիան Արաբիայում գործող Hevolution հիմնադրամի համահիմնադիր, արքայադուստր Հայա Բինթ Խալեդ Բին Բանդար Ալ Սաուդիի հրավերով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է From Lifespan to Healthspan: Time to Act on Aging (Կյանքի շրջափուլից՝ առողջության շրջափուլ. ժամանակն է գործել ծերացման մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ) կլոր սեղան քննարկմանը։
Մշտադիտարկվել է «Հախումի կամուրջը»
ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների ու պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզի Նավուր գյուղ՝ «Քարակարմունջ» կամրջի (հայտնի է նաև «Հախումի կամուրջ» անվամբ) վիճակի ուսումնասիրման և մշտադիտարկման նպատակով: