Հայաստան
«Ուսումնասիրում ենք ԵՄ-ի հետ համագործակցության նոր հեռանկարներ». Միրզոյանը՝ Բերբոքին
Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ:
Հայաստանի և Կիպրոսի պաշտպանության նախարարներն առանձնազրույց են ունեցել
Սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ։ Առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։
Նոր մանրամասներ 38.2 կգ ոսկու ձուլակտորների և 293մլն ռուբլու հափշտակության դեպքից
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է 2024թ. ապրիլի 10-ին ավազակությամբ առանձնապես խոշոր չափի՝ 38,250կգ. քաշով ոսկյա ձուլակտորների և 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի հափշտակության դեպքի քրեական վարույթով 8 մեղադրյալի մասով նախաքննությունը:
«Հայ-կիպրական համագործակցությունն ուղղված է ինքնիշխանության ամրապնդմանը». Պապիկյան
Նա կարևորել է նաև Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ համագործակցությունը՝ նշելով, որ այն ուղղված է երեք երկրների համատեղ նպատակների իրականացմանն ու մարտահրավերներին դիմակայելու պատրաստությանը։
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ServiceNow տեխնոլոգիական ընկերության ընդունելությանը
Ամերիկյան խոշորագույն ServiceNow տեխնոլոգիական ընկերության հրավերով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքի AXIOS House-ում մասնակցել է ընկերության կազմակերպած հանդիսավոր ընդունելությանը։