Հայաստան
ԿԳՄՍՆ պատվիրակությունը ծանոթացել է ֆիննական և էստոնական կրթական համակարգերին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Ֆինլանդիայի և Էստոնիայի կրթության և մշակույթի նախարարությունների կողմից կազմակերպված կրթական միջոցառմանը, որը կազմակերվպել էր Եվրոպական կրթական հիմնադրամի «Teaching Excellence–Empowering Educators» արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում:
ՄՊՀ նախագահը ԱՄՆ Առևտրի դեպարտամենտում քննարկել է համագործակցության արդյունքները և հետագա քայլերը
Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի Առևտրային իրավունքի զարգացման ծրագրի (CLDP) ղեկավար Սթեֆան Գարդների, Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանների գծով պատասխանատու Թոմաս Մարկի և ծրագրի խորհրդատու Էրիկ Ուենզի հետ:
Սուրեն Պապիկյանն այցելել է եռաբլուր
Սեպտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ զոհերի հիշատակին մատուցված հարգանքի տուրքի միջոցառմանը:
ՊԵԿ-ը շինարարության ոլորտի հետ կապված օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնում
ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Համլետ Սահակյանը և ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը հանդիպել են «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ներկայացուցիչների և կառուցապատման ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողների հետ՝ քննարկելու ոլորտում նախատեսվող հարկային օրենսդրական փոփոխությունները։
«ՌԴ-ի հետ հարաբերություններում պետք է փորձենք վերացնել բոլոր խութերը». փոխվարչապետ
«Հարաբերություններում կան պրոբլեմներ, և՝ ոչ միայն Ռուսաստանի հետ, բայց, այնուամենայնիվ, մենք պետք է հավասարակշռենք և փորձենք բոլոր խութերը վերացնել»․ հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակին։