Հայաստան
Վեհափառը պատգամել է մասնակից լինել Եկեղեցու ազգապահպան առաքելության իրականացմանը
Հուլիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Բոստոնի Սուրբ Երրորդություն եկեղեցու ուխտավորներին և թեմի Հայաստան ծառայության ծրագրի պատանի մասնակիցներին՝ առաջնորդությամբ Տ․ Վազգեն քահանա Կուզույանի և Տ․ Թադեոս քահանա Բարսեղյանի։
Փոխնախարարի խոսքը աղճատված է ներկայացվում. ԱԳՆ խոսնակ
Ընդգծում ենք ևս մեկ անգամ, որ կապուղիների ապաշրջափակման տեսլականը խարսխված է վերոնշյալ հիմնարար սկզբունքների վրա և ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք զերծ մնալ իրականությունը, այդ թվում՝ միտումնավոր խեղաթյուրող հրապարակումներից, գործունեությունից։
6.6 մլն դրամ՝ հեղեղումներից տուժած Լոռու և Տավուշի գյուղացիներին
Որոշմամբ կապահովվի hորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով աղետի գոտիների տարածքներում տուժած, սակայն տարբեր պատճառներով փոխհատուցման կարգով սահմանված օժանդակությունից դուրս մնացած և չօգտված գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողներին պատճառված վնասի դիմաց փոխհատուցման ֆինանսավորումը։
Սուրեն Պապիկյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն
Սուրեն Պապիկյանին ներկայացվել են նաև «Զինվորի տան» նորակառույց կենցաղային ռեաբիլիտացիայի կենտրոնը, վիրահատարանը և ճաշարանը:
Խուզարկությամբ այսօր հայտնաբերված նռնակը եղել է մարտական. ՔԿ
Այսօր կատարված խուզարկությունների ընթացքում առգրավված նռնակը հանդիսանում է «Ֆ1» տեսակի մարտական նռնակ, իսկ 2 էլեկտրական անդրապայթիչները (դետոնատորները) նույնպես հանդիսանում են ռազմամթերք։