Հայաստան
Քաղաքապետարանի նախկին աշխատակցուհուց մոտ 200.000 դոլար կբռնագանձվի
Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 19-ի վճռով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության եկամուտների և ծախսերի ծրագրավորման և մոնիթորինգի բաժնի նախկին գլխավոր մասնագետ Նաիրա Տեր-Ստեփանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 79 մլն դրամ։
«Գրել եմ, ավելացնելու բան չունեմ». Նարեկ Զեյնալյան
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հրաժարվել է մեկնաբանել պատգամավորական մանդատը վայր դնելու որոշումը։
Գյումրիում ալկոհոլային խմիչքների ապօրինի արտադրամաս է բացահայտվել
Վերջին օրերին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ իրենց սպասարկած տարածքի տարբեր հասցեներում ապօրինի, առանց համապատասխան լիցենզիայի պատրաստում, շշալցնում և ակցիզավորում են ալկոհոլային կեղծ խմիչքներ, որոնք նաև իրացնում են:
Հափշտակած «Օպելով» հարվածել է պարեկների մեքենաներին
Պարզվել են 23–ամյա երիտասարդի կողմից մեկ այլ անձի ավտոմեքենան հափշտակելու և Ոստիկանության ծառայողի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքերի մի շարք հանգամանքներ։
Հեռացվում են գովազդային վահանակները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ տասնամյակներ շարունակ երևանցիներին անհարմարություն պատճառող ու քաղաքի տեսքը աղավաղող մեծ տեղեկատու դաշտով գովազդային վահանակները հեռացվում են: