Հայաստան
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ դեսպանին
Նոյեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավարին
Ֆինլանդիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 29-ին հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի խորհրդարանի (Էդուսկունտա) ղեկավար կոմիտեի նախագահ Հեյկկի Աուտտոյի և անդամների հետ:
Բռնի տեղահանվածները չեն շտապում ՀՀ քաղաքացիություն ստանալ
ԼՂ-ում Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ԱԺ-ում քննարկումների ժամանակ հայտարարել է, թե բռնի տեղահանված արցախիցները չեն շտապում դիմել Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։
57 հաղորդում՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքով
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերով 2024 թ. հունվարի 1-ից մինչ օրս ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է 57 հաղորդում, 2023 թ. նույն ժամանակահատվածում՝ 46:
Վանաձորի մշակույթի պալատից գողացել են ջեռուցման համակարգերն ու մարտկոցները
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն։