Հայաստան
Գյումրիում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ
Հունվարի 13-ին, ժամը 22:20-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներից նկատվում է ծուխ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նորոգվել է Մ-1 միջպետական ճանապարհը
Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ միջին նորոգման աշխատանքներ են կատարվել Մ-1 միջպետական ճանապարհի կմ30+128-կմ35+945 հատվածում։
«ԱՄՆ նոր վարչակարգի հետ քննարկումները շարունակական կլինեն». Գալյան
«ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցությունը կնպաստի կապերի խորացմանն ու բարելավմանը»,- հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ նշելով, որ համագործակցությունը շարունակական բնույթ կկրի։
Մարտունիում տան տանիք է այրվել
Հունվարի 13-ին, ժամը 19:41-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի 8-րդ նրբանցքի տներից մեկում։
«Կոռուպցիոն ցանկացած երևույթի պետք է քննադատաբար մոտենալ». Գալյան
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձել է կոռուպցիայի դեմ կանխարգելման մարմիններին և նշել որ, խնդիրը այդ ինստիտուտների կայացումն է։